Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԼՀՆՄ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

03.07.2015

Հայտատու` «ԼՀՆՄ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ.-ի հունիսի 19-ին հայտարարված «ԼՀՆՄ» ՍՊԸ-ին պատկանող գույքի աճուրդը կայացել է մասնակի, վաճառվել է առաջին լոտը, չի վաճառվել 2-րդ լոտը հայտեր չլինելու պատճառով:
2015թ.-ի հուլիսի 20-ին ժամը 11.30-ին, «ԼՀՆՄ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի կողմից, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոնև Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում / ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9հասցեում/ կանցկացվի «ԼՀՆՄ» ՍՊԸ-ին պատկանող ք.Երևան, Դավիթ Բեկի 103/3 հասցեի հարող տարածքու գտնվող շարժական տնակի բաց դասական եղանակով կրկնաճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում առանձնացված մեկ լոտով, այն է`
Լոտ-1-Շարժական տնակ, գտնվում է ք.Երևան, Դավիթ Բեկի 103/3 հասցեում գտնվող հողատարածքի հարող տարածքում, մեկնարկային գինը 366.225 ՀՀ դրամ:
Կրկնաճուրդին մասնակցել ցանկացողներն, կրկնաճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև կրկնաճուրդին նախորդող օրվա ժամը 16,00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոնև Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում / ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1հասցեում/:
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն՝
1,Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները.
2.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով /Արցախբանկ ՓԲԸ-ի Երևանի կենտրոնական մասնաճյուղում բացված 22307028107400/ հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Ցանկացողները՝ լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոնև Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, կամ զանգահարել «ԼՀՆՄ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Ելինյանին` 091-21-24-14 հեռախոսահամարով:

 

Հասցե` ք. Երևան, Տոլբուխինի փ, 3շ., բն.4

Հեռ..` +374 91 212414