Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Ճուղուրյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

03.07.2015

Հայտատու` Արմեն Ճուղուրյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ.-ի հունիսի 25-ին հայտարարված Արմեն Ճուղուրյանին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2015թ.-ի հուլիսի 20-ին ժամը 11.00-ին, Արմեն Ճուղուրյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի կողմից, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոնև Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում / ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9հասցեում/ կանցկացվի Արմեն Ճուղուրյանի սնանկության գործով սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը:
Գույքը կրկնաճուրդի է ներկայացվում 2/երկու/ լոտով, այն է`
Լոտ-1- ք.Երևան. Շենգավիթ վարչական շրջանի Արտաշատի խճուղի 130 հողակտոր հասցեում գտնվող 0.10014 հա հողամասը, մեկնարկային գինը 5.473.842ՀՀ դրամ:
Լոտ- 2-Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում 0.85 հա վարելահող, մեկնարկային գինը 1.220.095 ՀՀ դրամ.
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16,00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոնև Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում / ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1հասցեում/:
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն՝
1,Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները.
2.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Ցանկացողները՝ լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոնև Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, կամ զանգահարել Արմեն Ճուղուրյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Ելինյանին` 091-21-24-14 հեռախոսահամարով:

 

Հասցե` ք. Երևան, Տոլբուխինի փ, 3շ., բն.4

Հեռ..` +374 91 212414