Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սևադա Բակունցին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ վաճառքի կազմակերպման եվ անցկացման մասին

28.07.2015

Հայտատու` Սևադա Բակունցի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.07.2015թ նշանակված Սևադա Բակունցի սնանկության գործով աճուրդ վաճառքը  չի կայացել հայտ չլինելու պատճառով: 14.08.2015թ ժամը 16.00-ին կառավարիչ Կ. Հարոյանի կողմից ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի/ք. Գորիս Անկախության 4/1/ հասցեի շենքում կանցկացվի քաղ. Սևադա Բակունցին և  երրորդ անձանց պատկանող՝ գրավի առարկա հանդիսացող գույքերի աճուրդ վաճառք բաց դասական եղանակով՝նախատեսված  են հետևյալ լոտերը
ԼՈՏ1  Ավտոմեքենա ԶԻԼ-ՄՄԶ 45021 մակնիշի 13 ԼՏ 542 պ/հ թող. 1987թ մեկն գինն է 1049760դրամ:
ԼՈՏ2 Ավտոմեքենա ՄԱԶ-500 մակնիշի 52 ՏՍ 631 պ/հ թող. 1985թ, շարժիչը խափանված,ընթացային համակարգի որոշ հանգույցներ ունեն վերանորոգման և փոխարինման կարիք մեկն գինն է 725647դրամ:
ԼՈՏ3. Ավտոմեքենա ՎԱԶ-2121 մակնիշի 52 ՏՏ 810 պ/հ թող 1991թ մեքենան գտնվում է ամբողջովին ապամոնտաժված և ոչ լրակազմ վիճակում մեկն գինն է 32400դրամ:
ԼՈՏ4. Ավտոմեքենա ՎԱԶ-21219 մակնիշի 52 ԼՕ 147 պ/հ թող 1993թ մեքենան գտնվում է ամբողջովին ապամոնտաժված և ոչ լրակազմ վիճակում մեկն գինն է 25110դրամ:
ԼՈՏ5. Անասնաշենք 301.7 քմ մակերեսով կառուցված 1970-ական թվ., ծածկը փայտյա, տանիքը թեք՝ թիթեղյա վերջինս տեղակայված է 450քմ հողամասի վրա մեկն գինն է 4499862դրամ:
ԼՈՏ6. Պահեստ 281.1 քմ մակերեսով կառուցված 1970-ական թվ., ծածկը փայտյա, տանիքը թեք՝ թիթեղյա ունի վերանորոգման կարիք վերջինս տեղակայված է 660քմ հողամասի վրա մեկն գինն է 5977334 դրամ:
ԼՈՏ7. Անասնաշենք 608.7 քմ մակերեսով կառուցված 1970-ական թվ., ծածկը փայտյա, տանիքը թեք՝ թիթեղյա ներքին և արտաքին հարդարում չունի վերջինս տեղակայված է 1743քմ հողամասի վրա մեկն գինն է 10409793 դրամ:
Գույքերը գտնվում են ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն և ԼՂՀ Քաշաթաղի շրջ Հերիկ համայնքներում:
Աճուրդին մասնակցելու համար պեըք է ներկայացվեն Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը; իսկ իրավաբանական անձանց եվ անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը  հավաստող փաստաթղթերի պատճեները; Աճուրդի  մասնակցության վճարի եվ նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր; Մասնակցության վճարը եվ նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1 եվ 5 տոկոսները:Աճուրդի մասնակցության վճարի եվ նախավճարի մուծումը պետք է կատարվի կանխիկ կամ փոխանցումով պարտապան Սևադա Բակունցի սնանկության հատուկ հաշվին <<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ հ/հ 1930054401130100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ;Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության  դատարան /ք. Գորիս Անկախության 4/1/ : Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:  Թիվ 6,7 և 8 լոտերով հաղթող ճանաչված անձը պարտավոր է Վերիշեն համայնքի բյուջե վճարել նաև՝ տվյալ պահին գործող, հողամասի կադաստրային արժեքը:Աճուրդի անցկացման եվ լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Կ.Հարոյանին / հասցեն Արարատի մարզ գ.Փոքր Վեդի հեռ. 055-131313
 

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, գ. Բռնակոթ

Հեռ..` +374 55 131313