Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ալիկ Գինոսյանին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

29.07.2015

Հայտատու` Ալիկ Գինոսյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. . հուլիսի 29-ին ժամը 11:30-ին Ալիկ Գինոսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2015թ. սեպտեմբերի 04-ին ժամը 11:30-ին Ալիկ Գինոսյանի սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/ տեղի կունենա Ալիկ Գինոսյանի պարտավորությունների համար ՙՅունիբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված ք.Երևան, Մաշտոցի 3շ. թիվ 39 բնակարանի/ընդհ.մակերեսը 96,5քմ ենթակա է վերանորոգման/ աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ ընդհանուր լոտով մեկնարակայի գինը սահնավել է՝ 37.692.000 ՀՀ դրամ:
Վերը նշված բնակարանը համասեփականության իրավունքով պատկանում է՝ Ալիկ Գինոսյանին, Գագիկ Գինոսյանին, Տիգրան Գինոսյանին, Անահիտ Գինոսյանին, Սուսաննա Գինոսյանին: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված Ալիկ Գինոսյանի սնանկության հատուկ հաշվին 1930050929550100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691