Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/3628/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.02.2017

Հայտատու` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մաս

Գործ հա. ԵԿԴ/3628/02/16
ՙ30՚ հունվարի 2017թ.
Հա. ԵԿԴ/3628/02/16 քաղաքացիական գործով պատասխանող՝
Կարեն Սերգոյան
/ք. Երևան, Այգեստան 9 փող., 65 շ., բն. 28/
հայցվոր՝
՛՛Ինեկոբանկ՛՛ ՓԲԸ
/ք. Երևան, Թումանյան 17/

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մելքումյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ ՛՛Ինեկոբանկ՛՛ ՓԲԸ ընդդեմ Կարեն Վահանի Սերգոյանի՝ 762,898.60 ՀՀ դրամ որպես պարտքի գումար, սկսած 17.08.2016 թ.-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 240.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարի և 15.258 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2017 թվականի մարտի 14-ին, ժամը 15:15-ին (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարությանը մասնակից կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված նախնական դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-ին մասի համաձայն` այն է.

-դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի (դիմողի) չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1 հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ԲԱԳԴԱՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան,Թբիլիսյան 3/9

Հեռ..` +374 10 20 97 71

Էլ. փոստ`