Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գևորգ Ազատյանիյ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

29.03.2017

Հայտատու` Հենրիկ Սարիբեկի Մարտիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2017թ. ապրիլի 20-ին ժամը 13.00-ին Գևորգ Ազատյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք. Արմավիր, Հանրապետության 41 հասցեի նստավայրում կանցկացվի Գևորգ Ազատյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդային վաճառք` թվով երկու լոտերով.
ԼՈՏ-1. 170.1քմ ընդհանուր մակերեսով մեկհարկանի բնակելի տուն՝ տեղակայված 0.0518հա մակերեսով տնամերձ հողամասի վրա, գտնվում է Արմավիրի մարզ, ք.Վաղարշապատ, Նալբանդյան 45 հասցեում: Բնակելի տան հիմքը և միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, պատերը՝ տուֆ, տանիքը՝ թիթեղ, մուտքի և ներքին դռները փատյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ փատյա և կերամիկական սալիկ, առկա է բաց պատշգամբ: Տունն ունի օժանդակ շինություն` մառան՝ 3.2քմ մակերեսով: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գևորգ Ազատյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 12042013-04-0016, տրված 12.04.2013թ./ և Գևորգ Ազատյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 15.000.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ-2. «HONDA» ODYSSEY 3.0 մակնիշի մարդատար ավտոմեքենա, պետհամարանիշը՝ 33TL366, տարեթիվը՝ 2003թ, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ սպիտակ մարգարիտ, մեքենան անսարք վիճակում է: Սեփականատեր՝ Գևորգ Ազատյան: Մեքենան գրավադրված է Մայիս Վահրադյանի մոտ: Մեկնարկային գինը՝ 2.260.000 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում են «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Գևորգ Ազատյանի սնանկության գործով թիվ 2477603280850360 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ք. Արմավիր, Հանրապետության 41 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:

Հասցե` Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 34 86 64

Էլ. փոստ`