Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Կիրակոսյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

29.03.2017

Հայտատու` Հենրիկ Սարիբեկի Մարտիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2017թ. ապրիլի 20-ին ժամը 13.30-ին Արմեն Կիրակոսյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ք. Արմավիր, Հանրապետության 41 հասցեի նստավայրում կանցկացվի Արմեն Կիրակոսյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդային վաճառք` մեկ լոտով.
ԼՈՏ-1. 274.4քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի բնակելի տուն՝ տեղակայված 0.1180հա մակերեսով տնամերձ հողամասի վրա, գտնվում է Արմավիրի մարզ, գ.Արշալույս 29 փողոց թիվ 35 հասցեում: Բնակելի տան հիմքը և միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, պատերը՝ տուֆ, տանիքը՝ թիթեղ, պատուհանները՝ մետաղապլաստե, մուտքի դուռը՝ երկաթե, ներսի դռները՝ փատյա, հատակը՝ փատյա տախտակ: Տունն ունի օժանդակ շինություններ` ջերմոցներ՝ 480.0քմ, ծածկ` 14.0քմ, թոնրատուն՝ 9.6քմ, անասնաշենք 22.2քմ, լոգարան՝ 8.6քմ մակերեսներով: Գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Վարդան, Արմեն, Անահիտ Կիրակոսյաններին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2616408, տրված 04.03.2009թ./ և Արմեն Կիրակոսյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 22.204.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդի մ/ճ-ում բացված Արմեն Կիրակոսյանի սնանկության գործով թիվ 2477604513820000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ք. Արմավիր, Հանրապետության 41 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:

Հասցե` Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 34 86 64

Էլ. փոստ`