Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Էդուարդ Ջանիբեգի Վահանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.06.2018

Հայտատու` Էդուարդ Ջանիբեգի Վահանյանի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2018թ. հունիսի 15-ին Էդուարդ Ջանիբեգի Վահանյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:2018թ. հուլիսի 12-ին ժամը 16:00-ին Էդուարդ Ջանիբեգի Վահանյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ք.Աշտարակ,Էջմիածնի խճուղի 65 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Էդուարդ Ջանիբեգի Վահանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 1/մեկ/ լոտից:Լոտ 2.Անշարժ գույք – ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Եղվարդ 07-004-0491-0018 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամաս, մակերեսը՝ 1,42 հա, մեկնարկային գինը՝ 1.410.615 ՀՀ դրամ:Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱնելիք բանկ՚ ՓԲԸ-ի Էդուարդ Ջանիբեգի Վահանյանի սնանկության Հ/Հ 11813009417000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ք.Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65 հասցեով:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2018թ. հուլիսի 06-ից մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421790

Էլ. փոստ`