Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արթուր Լարետի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.06.2018

Հայտատու` Արթուր Լարետի Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2018թ. հունիսի 15-ին Արթուր Լարետի Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 2018թ. հուլիսի 12-ին ժամը 13:00-ին Արթուր Լարետի Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Արթուր Լարետի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող կրկնաճուրդը: Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 2/երկու/ լոտերից.Լոտ 4.Շարժական գույք – ՙBMW X6 5.0I՚ մակնիշի 41 PP 100 համարանիշի, 2008թ. թողարկման ավտոմեքենա, նույնականացման համար՝ 5UXFG83579LZ92451:Փոխանցման տուփը՝ ավտոմատ, շարժիչը՝ բենզինային, մեքենայի թափքը ենթակա է մասնակի վերանորոգման:Մեկնարկային գինը՝ 6.998.400 ՀՀ դրամ , Լոտ 5.Շարժական գույք – ՙBMW 520՚ մակնիշի 04 OL 100 համարանիշի, 1992թ. թողարկման ավտոմեքենա, նույնականացմանհամար՝ WBAHB510806602645: Փոխանցման տուփը՝ մեխանիկական՝, շարժիչը՝ բենզինային, մեքենայի թափքը և շարժիչը ունեն վերանորոգման կարիք:Մեկնարկային գինը՝ 277.020 ՀՀ դրամ: 1-3 լոտերի գույքը հանդիսանում է ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ի գրավի առարկա , իսկ 4 լոտի գույքը հանդիսանում է ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ի գրավի առարկա:Գույքի վաճառքի հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին Է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի Արթուր Լարետի Դավթյանի սնանկության Հ/Հ 11813009279400 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեով:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2018թ. հուլիսի 06-ից մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421790

Էլ. փոստ`