Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքապետարանի համայնքային սեփականություն հանդիսացող պահուստային հողերից գյուղատնտեսկան նշանակության հողի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման բաց մրցույթ

18.06.2018

Հայտատու` Հրազդանի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված

Հրազդան համայնքը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող պահուստային հողերից գյուղատնտեսկան նշանակության հողի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման բաց մրցույթ:
Վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի է ներկայացվում Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհին հարող տարածքում գտնվող` 0.4686 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը` 3000 դրամ մեկնարկային տարեկան վարձաչափով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0784-0016)՝ 25 տարի ժամկետով` գյուղատնտեսական նպատակով օգտագործելու:
Մրցույթը կկայանա 2018 թվականի հուլիսի 09-ին ժամը 1100–ին Հրազդանի համայնքապետարանում (հասցե` ք.Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1) :
Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:
Հեռ.(060) 46-01-53:
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1

Հեռ..` +374 60 460153

Էլ. փոստ`