Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

22.02.2019

Հայտատու` «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 11.03.2019թ.-ից տեղի կունենա «Ֆլորես» ԱՏ-ի կողմից կազմակերպած, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտի բաց աճուրդը.
Լոտ1. Վաճառքը մեկ միասնական միավորով.
- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Ծովազարդ համայնք, Մարշալ Բարամյան թիվ 12 հասցեում գտնվող 2396.8/1816.8 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակելի տներ, 808.5/777.9 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 182.0/144.0 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 115.2/94.4 ք.մ. մակերեսով հիմք, հողամասը` վարձակալություն- 6.1949 հա:
- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Ծովազարդ համայնք, Հաղթանակի փողոց թիվ 10 հասցեում գտնվող 17646.2/15043.5 ք.մ. ընդհանուր մակերեսով հյուրանոցային համալիր, 26.5/16.1 ք.մ. մակերեսով պահակատուն, 405.5/338.9 ք.մ. մակերեսով ճաշարան, 109.9/90.0 ք.մ. մակերեսով մղման կայան, 968.8/839.0 ք.մ. մակերեսով քարի արտադրամաս, 129.0 ք.մ. մակերեսով պարիսպ, հողամասը` վարձակալություն- 18.42 հա:
- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Ծովազարդ համայնք, Ադմիրալ Իսակովի փողոց թիվ 10 հասցեում գտնվող 1309.0/991.5 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակելի տուն, հողամասը` վարձակալություն- 0.7518 հա:
Լոտի մեկնարկային գինը` 1643700000 ՀՀ դրամ:
Աճուրդը հոլանդական եղանակով՝ 11.03.2019թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին, մինչև 30.12.2019թ.: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես» թերթի 22-25.02.2019թ., N 13 (934), էջ 12:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Էլ. փոստ`