Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/1213/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.02.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Հրաչ Մարգարյանին
/Լոռու մարզ, գ.Մեծ Պարնի/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Արամիկ Սամվելի Մարգարյանի, Ասյա Մարգարյանի, Սիմա Մարգարյանի և Հրաչ Մարգարյանի՝ ընհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համասեփականատերերի միջև բաժիններին համաչափ բաշխելու, պատասխանող Արամիկ Մարգարյանի բաժին գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին հա. ԼԴ4/1213/02/17 քաղաքացիական գործը:

2018 թվականի դեկտեմբերի 19-ի դատարանի գրությամբ Ձեզ էր ուղարկվել ուղեկցական գրությունները և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը, սակայն Ձեզ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան:

Սույն քաղաքացիական գործով 2019թ. փետրվարի 27-ին, ժամը 12:00-ին նշանակված նախնական դատական նիստը վերոնշյալի պատճառով հետաձգվել և նշանակվել է 2019թ. մայիսի 21-ին, ժամը 12:00-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374322 2-33-93

Էլ. փոստ`