Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2145/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.02.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

պատասխանող` Սահակ Յուրիկի Կիրակոսյանին
հասցեն` ք.Վանաձոր, Գր.Լուսավորիչի փ., 14-44


ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Սեֆ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ի ընդդեմ Ջեմմա Արմենակի Պապյանի, Սահակ Յուրիկի Կիրակոսյանի, Սմբատ Յուրիկի Կիրակոսյանի և Սոս Յուրիկի Կիրակոսյանի` համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության պարագայում` գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և բռնագանձումը պարտապանի բաժնեմասի վրա տարածելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 26.03.2019 թվականին, ժամը 17:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 95 հոդվածի 1-ին մասի համաձայն` նախազգուշացվում եք, որ Դուք պարտավոր եք հայցապահանջի հստակեցման մասին դիմումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցապահանջի հստակեցման մասին դիմումի պատասխան, դրան կցելով` Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, ինչպես նաև` հայցապահանջի հստակեցման մասին դիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Տեղեկացվում եք, որ հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում: Նշված փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում:
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 1498 հոդվածի կարգով, նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Առդիր` հայցապահանջի հստակեցման մասին դիմումի պատճենը ` «4» թերթից:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ` Մ.ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`