թիվ ԳԴ/0544/02/18 Քաղաքացիական գործով պատասխանող Գոհար Վոլոդյայի Ավետիսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
01.03.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Գոհար Վոլոդյայի Ավետիսյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Գեղհովիտ
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Թամրազյան) 10.05.2018 թվականի որոշմամբ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Վազգեն Խաչիկի Ավետիսյանի, Գոհար Վոլոդյայի Հովհաննիսյանի, Վաչագան Նուրիկի Գևորգյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Քաղաքացիական գործը, դատավոր Ա. Թամրազյանի սույն դատարանում լիազորությունների դադարեցման կապակցությամբ, 19.11.2018 թվականին մակագրվել և 20.11.2018 թվականին հանձնվել է դատավոր Ա. Ոսկանյանին:
Դատարանի (դատավոր՝ Ա.Ոսկանյան) 21.11.2018 թականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Հայցվորը՝ 26.01.2019 թվականին (հիմք՝ փոստային ծրար) գրավոր միջնորդություն է ներկայացրել Դատարան (Դատարանի գրասենյակ մուտք է արվել 30.01.2019 թվականին), որով հայցից հրաժարվելու հիմքով խնդրում է գործի վարույթը կարճել:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ մասը՝ հայցվորի կողմից դատական նիստից դուրս ներկայացված պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը, դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով՝ թիվ ԳԴ/0544/02/18 քաղաքացիական գործով գործով 2019 թվականի մարտի 18-ին` ժամը 17:40-ին, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)` հրավիրվել է դատական նիստ:
Դուք, որպես պատասխանող (Ձեր ներկայացուցիչը), անձը հաստատող փաստաթղթով, ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով, 2019 թվականի մարտի 18-ին հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18)`նույն օրը ժամը 17:40-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար :
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ մինչև դատական նիստը, դատական ծախսերի հարցի քննարկման նպատակով, անհրաժեշտ է, առկայության դեպքում Դատարան ներկայացնել պարտավորությունների կատարման պահը հավատսող ապացույցներ:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ