Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ/1007/02/16 Քաղաքացիական գործով պատասխանող Հովհաննես Վոլոդյայի Մարդոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

04.03.2019

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 -րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Հովհաննես Վոլոդյայի Մարդոյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատության 38/44

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվել թիվ ԳԴ/1007/02/16 քաղաքացիական գործն ըստ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության հայցադիմումի ընդդեմ Ա/Ձ Արա Արամայիսի Հակոբյանի, Արամայիս Արայի Հակոբյանի, Հովհաննես Վոլոդյայի Մարդոյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումն, ընդունվել է վարույթ:
Պատասխանող Արամայիս Արայի Հակոբյանը՝ 28.12.2018 թվականին գրավոր դիմում է ներկայացրել Դատարան (Դատարանի գրասենյակ մուտք է արվել 24.01.2019 թվականին)`դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին:
Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակը և կարգը փոփոխելու մասին դիմումը քննելու նպատակով՝ թիվ ԳԴ/1007/02/16 քաղաքացիական գործով 2019 թվականի մարտի 25-ին՝ ժամը 13:30-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ ք. Գավառ, Սայադյան 18)՝ հրավիրվել է դատական նիստ:
Դուք, որպես պատասխանող (Ձեր ներկայացուցիչը), անձը հաստատող փաստաթղթով, ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով 2019 թվականի մարտի 25-ին հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)`նույն օրը ժամը 13:30-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար:


Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`