Թիվ ՎԴ/0766/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր
14.03.2019
Երրորդ անձ` Լևոն Կարապետյանին
ք. Երևան, Այգեստան 4փ., 13 տուն
Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/0766/05/18 վարչական գործով ըստ հայցի՝ Լևոն Հովհաննեսի Մելքոնյանի ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք` Ալբերտ Կարապետյանի, Արուսյակ Կարապետյանին, Կարեն Կարապետյանին, Արմեն Կարապետյանին և Լևոն կարապետյանին՝ ՀՀ ԱԳԿ կոմիտեի 28.11.2017թ. թիվ Մ-23/11/2017-1-0293 վարչական ակտը վերացնելու և պատասխանողին` ք. Երևան, Կենտրոն, Այգեստան 4-րդ փող. 13/5 հասցեի 41.1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Լևոն Հովհաննեսի Մելքոնյանի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 30.05.2019թ., ժամը
10։30-ին։
Խնդրվում է ներկայանալ 30.05.2019թ., ժամը 10։30-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24)։
/Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։/
Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ hայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` +37410 447121 /237/
Էլ. փոստ`