Թիվ ԵԴ/23527/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում:
15.03.2019
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com
Գործ թիվ ԵԴ/23527/02/18
<<11>> մարտի 2019թ.
Քաղաքացիական գործով պատասխանող`
Շուշանիկ Եղիազարյանին
/ՀՀ, ք.Երևան, Նոր Նորք, Գայի փ., 23 շ., 5 բն./
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Յունիբանկ>> ԲԲ ընկերության ընդդեմ Հեղինե Գագիկի Մելքոնյանի, Շուշանիկ Եղիազարյանի, Էվելինա Գագիկի Մելքոնյանի՝ Երևան քաղաքի Նոր Նորքի Գայի փողոցի 23 շենքի թիվ 5 հասցեում գտնվող բնակարանի բաժինները որոշելու, Հեղինե Գագիկի Մելքոնյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Վերը նշված քաղաքացիական գործով նշանակվել է նախնական դատական նիստ` 03.04.2019 թվականին, ժամը 10:00-ին:
Դատավոր Հ. Շահնազարյանի աշխատակազմին է տրամադրվել Դատավորների 2019 թվականի վերապատրաստման դասընթացների ժամանակցույցը, որի համաձայն՝ դատավոր Հ. Շահնազարյանը 01.04.2019 թվականից մինչև 05.04.2019 թվականը ներառյալ մասնակցելու է պարտադիր վերապատրաստման դասընթացներին:
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ պետք է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշմամբ նշանակված նախնական դատական նիստի օրը տեղափոխել և այն նշանակել 16.04.2019 թվականին, ժամը 10:00-ին:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40
Հեռ..` (010) 33-95-96 (209)
Էլ. փոստ`