Թիվ ԵԴ/30112/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
15.03.2019
Գործ հա. ԵԴ/30112/02/18
Պատասխանող` «Հարություն Նազարյան» Ա/Ձ-ին
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Տիգրանյան փող., 3 շենք, բն. 52
Որպես պատասխանող կողմ, 2019 թվականի հունիսի 20-ին, ժամը 10:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/30112/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի` <<Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր>> ՍՊ ընկերության ընդդեմ «Հարություն Նազարյան» Ա/Ձ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Դատավորի օգնական Լ.Կարապետյան
Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.
Հեռ..` +374 10 74 28 30
Էլ. փոստ`