Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/3720/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.03.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Կալիպսե Պողոսյանին
/Լոռու մարզ, ք.Վանաձոր, Երևանյան խճ., 70 շ., բն.29/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի <<Յունիբանկ>>ԲԲ ընկերության ընդդեմ Վլադիմիր Օրազի Պողոսյանի, Կալիպսե Պողոսյանի, Սերգեյ Օրազի Պողոսյանի, Հովհաննես Օրազի Պողոսյանի և Գալինա Օրազի Պողոսյանի՝ բաժինը որոշելու, բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին հա. ԼԴ/3720/02/18 քաղաքացիական գործը:

Սույն քաղաքացիական գործով 2019թ. մարտի 19-ին, ժամը 12:00-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019թ. հուլիսի 31-ին, ժամը 17:30-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374322 2-33-93

Էլ. փոստ`