Թիվ ԼԴ/3090/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
19.03.2019
Պատասխանող՝ Մելինե Մանվելի Արզումանյանին
/ՀՀ, Տավուշի մարզ, գ.Գոշ, Մ.Գոշի փող., 3 նրբ., տուն 13/
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի <<ԱյԴի Բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Հրանտ Հայկի Գևորգյանի և Մելինե Մանվելի Արզումանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հա. ԼԴ/3090/02/18 քաղաքացիական գործը:
Դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 14-ի և 2019 թվականի հունվարի 23-ի դատարանի գրություններով Ձեզ էր ուղարկվել ուղեկցական գրությունները, նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը և ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը, սակայն Ձեզ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան:
2019թ. մարտի 19-ին, ժամը 17:00-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019թ. օգոստոսի 07-ին, ժամը 11:00-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով, և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Միաժամանակ պարզաբանվում է, որ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151 հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը:
2. Դատարանը հաշտության համաձայնությունը քննարկվում է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ: Նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատարանը դատական նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374322 2-33-93
Էլ. փոստ`