Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0516/02/13 քաղաքացիական գործով պատասխանող Հակոբ Քարհանյանին ուղղված դատական ծանուցագիր

25.03.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ՀԱԿՈԲ ՔԱՐՀԱՆՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տավրոսի 13 փողոց, 7ա տուն/

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հակոբ Պյոտրի Քարհանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Նիստին Ձեր և Ձեր ներկայացուցչի չներկայանալու պատճառով 2019 թվականի փետրվարի 14-ին նշանակված նախնական դատական նիստը անց է կացվել Ձեր բացակայությամբ:
Նախնական դատական նիստի ժամանակ, ապացուցման բաշխման կանոններին համապատասխան, դատարանի կողմից պատասխանող կողմի վրա է դրվել հետևյալ փաստի ապացուցման պարտականությունը`
-Այն, որ պատասխանող Հակոբ Քարհանյանը «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունից գումարը չի ստացել և բանկի նկատմամբ չունի ոչ մի պարտավորություններ, և այն, որ վարկային ու գրավի պայմանագրերը ենթակա են անվավեր ճանաչման:
Դատարանի 2019 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ քաղաքացիական գործը նշանակվել է դատաքննության 2019 թվականի մայիսի 22-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սպիտակի նստավայրում /հասցե՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1/:
Դուք որպես պատասխանող հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված կարգի համաձայն` գործը քննության կառնվի Ձեր բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 22203

Էլ. փոստ`