Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԿԴ1/1672/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.03.2019

Հայտատու` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող` Անուշ Անդրանիկի Բեժանյան /ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան Օգոստոսի 23-ի փողոց թիվ 5/2 տարածք/


Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ձեզ հրավիրում է Թիվ ԿԴ1/1672/02/18` ըստ հայցի ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ի ընդդեմ Սամվել Ծերունու Հակոբյանի, Հասմիկ Խաչիկի Հակոբյանի, Նաիրի Սամվելի Հակոբյանի, Անուշ Անդրանիկի Բեժանյանի` բնակելի տնից վտարելու պահանջի մասին քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակված է լսելու մեկ այլ հերթի:

Դատավոր Մ. Գևորգյանի օգնական` Ջ. Նազարյան

Ծանոթություն.
ՀՀ քաղաքաղացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն` 5. Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի` 1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հայցադիմումի պատասխանը չներկայացվելու դեպքում դատարանն իրավունք ունի գործի նյութերով կայացնել վճիռ, եթե դա հնարավոր է:





Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Կոտայքի 8

Հեռ..` +374 222 2-13-39

Վեբ կայք` www.court.am

Էլ. փոստ`