Գույքի անբավարարության հիմքով թիվ 04904824 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
27.03.2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Ք. Նամաթյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 04904824 կատարողական վարույթ՝ Արմինե Մաիսկայի Եգորյանից հօգուտ «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 344.41 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 118.06 ԱՄՆ դոլարը` որպես տրամադրված վարկի գումարի մնացորդ, 39.46 ԱՄՆ դոլարը` որպես հաշվարկված տոկոսների գումար, 186.89 ԱՄՆ դոլարը` որպես հաշվարկված տույժերի գումար:
Սկսած 02.02.2018 թվականից մինչև գումարը «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին վերադարձնելու օրը պարտքի մայր գումարի նկատմամբ, ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների, հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսները և հաշվարկված գումարները բռնագանձել Արմինե Եգորյանից հօգուտ «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության։
Արմինե Մաիսկայի Եգորյանից հօգուտ «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 3.341 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ։