Թիվ ԵԱՆԴ/4087/02/14 քաղաքացիականգործով դատական ծանուցագիր
29.03.2019
Թիվ ԵԱՆԴ/4087/02/14 քաղաքացիականգործով
դատական ծանուցագիր
պատասխանող՝ Ռոբերտ Վադիմի Պետրոսյանին
ՀՀ, ք. Երևան, Ավան, Չարենցի թաղ., 12շ., բն.22
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Գայանե Միքայելի Պետրոսյանի, Լիլիթ Ռոբերտի Պետրոսյանի ընդդեմ Ռոբերտ Վադիմի Պետրոսյանի, Անահիտ Մնացականի Պետրոսյանի, Զարուհի Վլադիմիրի Բարսեղյանի` պատասխանողների կողմից ժառանգությունն ընդունած լինելու փաստը հաստատելու, փոխհատուցմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու, համապարտության կարգով փոխհատուցման գումարները բռնագանձելեւ պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստի օր է սահմանվել 2019 թվականի հունիսի 4-ին, ժամը 10:00-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 39-05-20), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:
Դատավորի օգնական Հ.Գևորգյան
Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 330520
Էլ. փոստ`