թիվ ԳԴ/0594/02/15 Քաղաքացիական գործով պատասխանողներ՝Վաչագան Սարիբեկի Բաղդասարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:
29.03.2019
Քաղաքացիական գործով պատասխանողներ՝
Վաչագան Սարիբեկի Բաղդասարյանին
Հասցե՝ ք.Գավառ, Զ.Անդրանիկի 65/12
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա.Ոսկանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ ընդդեմ Վաչագան Սարիբեկի Բաղդասարյանի, Արայիկ Մհերի Խաչատրյանի, Սարգիս Վազգենի Սարգսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հուլիսի 11-ին, ժամը 15:00-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով`որպես պատասխանող:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ