Թիվ ԵԴ/21197/02/18 քաղաքացիական գործով Խաչիկ Բադեյանին ուղղված դատական ծանուցագիր
01.04.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/21197/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ ‹‹Ակվա-Լեն Շին›› ՍՊԸ-ի՝ ընդդեմ Խաչիկ Բադեյանի, երրորդ անձինք՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի և ‹‹Հայբիզնեսբանկ›› ՓԲԸ-ի՝ առոչինչ (շինծու) գործարքի անվավերության հետևանքները կիրառելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Խաչիկ Բադեյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Խաչիկ Բադեյանի հաշվառման հասցեն է՝ ք. Երևան, Անդրանիկի փող., 107 շենք, բն. 43:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 2019թ. մայիսի 31-ին, ժամը՝ 11:00-ին:
Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք
Հեռ..` +374 10 209710
Էլ. փոստ`