Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ3/0786/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

03.04.2019

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0786/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանի
քարտուղարությամբ՝ Ա.Ասլանյանի
մասնակցությամբ՝
հայցվոր՝ Ա. Ավդալյանի
հայցվորի ներկայացուցիչ՝ Գ. Գևորգյանի
/14.01.2019 թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր,
փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 1010/

2019 թվականի մարտի 06-ին (ք. Մարալիկ)
դռնբաց դատական նիստում, ուսումնասիրելով ըստ հայցի` Անի Մարգարի Ավդալյանի (անձնագիր՝ AK0341594, տրված՝ 18.07.2009 թվականին, 028-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, 2-րդ թաղամաս, շենք 1, 25 բնակարան, փաստացի բնակվող` ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Պեմզաշեն, 4-րդ փողոց, տուն 19, այսուհետ նաև` Հայցվոր) ընդդեմ Ռաֆիկ Քաջիկի Բարսեղյանի (հաշվառված՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, 2-րդ թաղամաս, շենք 1, 25 բնակարան, այսուհետ նաև` Պատասխանող)` հայրության ճանաչման և ալիմենտի բռնագանձման պահանջի մասին թիվ ՇԴ3/0786/02/18 քաղաքացիական գործը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
16.08.2018 թվականին դիմելով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)` Հայցվորը Դատարանից պահանջել է ճանաչել Յան Ռաֆիկի Ավդալյանի հայրությունը և Պատասխանողից հօգուտ իրեն, որպես անչափահաս երկու Երեխաների համար ապրուստի միջոց, բռնագանձել ալիմենտ յուրաքանչյուրին ամսեկան 30.000-ական կայուն ՀՀ դրամի չափով:
Դատարանի 28.08.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկվել է օրենսգրքով սահմանված ժամկետում, իսկ Պատասխանողն այն ստացել է (փաստաթղթերը համարվել է հանձնված) 10.10.2018 թվականին:
Դատարանի 12.11.2018 թվականի որոշմամբ գործը դատաքննությանը նախապատրաստելու համար հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարանի 17.01.2019 թվականի որոշմամբ սահմանվել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 06.03.2019 թվականը:
06.03.2019 թվականի նախնական դատական նիստի ընթացքում Հայցվորը միջնորդել է Դատարանին թույլատրել իրեն ցուցմունք տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ` սույն օրենսգրքով վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով, և Դատարանը, ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի դրույթներով, բավարարել է Հայցվորի միջնորդությունը և թույլատրել է Հայցվորին ցուցմունք տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ` սույն օրենսգրքով վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:
Դատարանը բավարարել է Հայցվորի միջնորդությունը և որոշել է դատաքննության ընթացքում Ռոզա Ջոնիկի Գրիգորյանին լսել որպես վկա:
Տվյալ դեպքում նախնական դատական նիստերը կայացել է գործին մասնակցող անձանցից Պատասխանողի (ներկայացուցչի) բացակայությամբ` ելնելով գործն ողջամիտ ժամկետում քննելու 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ինչպես նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ և 147-րդ հոդվածներով ամրագրված պահանջներից:

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, լսելով Հայցվորին և վերջինիս ներկայացուցչին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզվել է նախնական դատական նիստի ընթացքում լուծման ենթակա հարցերի շրջանակը և սահմանվել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը՝ եկավ հետևյալ եզրահանգման.

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի համաձայն.
<<1. Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:

2. Դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց համաձայնությամբ նախնական դատական նիստից անմիջապես անցնելու դատաքննության, եթե գործին մասնակցող բոլոր անձինք կամ նրանց ներկայացուցիչները ներկա են նախնական դատական նիստին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված հեռակա դատաքննություն կիրառելու դեպքերի:
3. Նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց>>:
Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, լուծել է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով:
Միաժամանակ Դատարանը քննարկել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխելու հարցը և ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, մասնավորապես՝ գործին մասնակցող անձինք կարող են ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնել մինչև 06.03.2019 թվականը:
Նշանակված նախնական դատական նիստերի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկվել է նաև ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցերը:
Նախնական դատական նիստի ընթացքում հաշտության համաձայնություն կնքելու կամ վեճը հաշտարարության միջոցով լուծելու նպատակով դատարանի կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում կողմերը դեռ չեն հաշտվել:
Նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտնում է, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլխով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար, գործը համարում է նախապատրաստված դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 72-րդ, 74-րդ, 174-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑ
1. Թիվ ՇԴ3/0786/02/18 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության 2019 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը <<15:30>>-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
2. Որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկել երեք օրվա ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`