Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ2/0261/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.04.2019

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Զորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Դատական Ծանուցագիր

Սերինե Պողոսյանին
Արարատի մարզ, գ. Նորաբաց
Արարատյան փող., 2 նրբ., տ. 6

Թիվ ԱՎԴ2/0261/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Ռաֆիկ Պողոսյանի, Ռազվեն Պողոսյանի, Ռոբերտ Պողոսյանի, Արմինե Պողոսյանի, Սերինե Պողոսյանի, Նաիրա Պողոսյանի, Ռուզաննա Պողոսյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից բաժնեմաս առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը պատասխանողի բաժնեմասի վրա տարածելու պահանջների մասին դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հունիսի 05-ին, ժամը՝ 13:50-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Մասիս, Հերացու 26/31/ :
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


Դատավորի օգնական՝ Վ. Ավետիսյան

Հասցե` ՀՀ Արարատի մարզ ք. Մասիս Հերացու 26/31

Հեռ..` +37423645350

Էլ. փոստ`