Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/3180/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցում

06.04.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

պատասխանող` Կարեն Դոդոռյանին
հասցեն` Լոռու մարզ, Դարպաս, 1 փ., 5 նրբ., 6 տնակ

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Կարեն Ջիվանի Դոդոռյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Գործի դատաքննությունը նշանակվել է 07.05.2019 թվականին, ժամը 14:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Տեղեկացվում եք, որ դատարանը դատական նիստում սահմանել է սույն գործով ապացուցում պահանջող փաստերի շրջանակը: Սույն գործով ապացուցում պահանջող փաստեր են այն փաստերը, որ `
ա) « ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի և Կարեն Ջիվանի Դոդոռյանի միջև կնքվել է վարկային պայմանագիր,
բ) նշված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները պատասխանողը չի կատարել, և նրա պարտքը հայցվորի նկատմամաբ կազմում է այն գումարը, որը հայցվորը պահանջել է բռնագանձել պատասխանողից:
Հաշվի առնելով, որ նշված փաստերը վկայակոչել է հայցվոր կողմը` նշված փաստերի ապացուցման պարտականությունը դրվել է հայցվոր կողմի վրա:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատարանը մերժել է ներկայացված հաշտության համաձայնությունը:
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 118 հոդվածի կարգով, գործի քննությունը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ





Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`