Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/1560/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր

09.04.2019

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ


ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410) 44-71-21/219/
ԴԴ-9-Ե-_____________
29-ը մարտի, 2019թ
Երրորդ անձ`
ՏԻԳԳՈՌԵԼ սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերությանը
ՀՀ, ք.Երևան, Սայաթ-Նովա 19

Հարգելի պարոն/տիկին

Տեղեկացնում եմ, որ ՎԴ/1560/05/16 վարչական գործն ըստ հայցի «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Արդարադատության նախարարության՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության` «ՏԻԳԳՈՌԵԼ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արման Հակոբյանին հետախուզում հայտարարելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` պարտապանին պատկանող գույքի գնահատում և իրացում իրականացնելուն պարտավորեցնելու և Արդարադատության նախարարության 22.01.2016 թվականի որոշումը վերացնելու պահանջների մասին, նոր քննության վարույթում նախնական դատական նիստը տեղի կունենա 2019 թվականի ապրիլի 25-ին ժամը 16:00-ին, Վարչական դատարանի շենքում (քաղաք Երևան, Գ. Նժդեհի 23, թիվ 11 դատական նիստերի դահլիճ):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի հանաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:



Հարգանքով`

Վարչական դատարանի դատավոր
Կարեն Զարիկյան

Հասցե` ք.Երևան,Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/219/

Էլ. փոստ`