Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԴ1/2196/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.04.2019

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի

ԱՐԴ1/2196/02/16


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական ծանուցագիր


Տիգրան Պետրոսյանին
(ք. Երևան, Մոլդովական 41/14)


Սույնով դուք տեղեկացվում եք, որ թիվ ԱՐԴ1/2196/02/16 քաղաքացիական գործով, ըստ հայցի Ալբերտ Սարգսյանի և Արեգնազ Թորոսյանի ընդդեմ Արմեն Խաչատրյանի և Տիգրան Պետրոսյանի, երրորդ անձ ՀՀ ԱԳԿ պետական կոմիտեի` 1/ Կողմերի միջև 21.04.2016 թվականի Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի. Գասպարյան փողոցի թիվ 30 հասարակական սննդի օբյեկտ և հանգստյան գոտի հասարակական նշանակության անշարժ գույքի նոտարական սեղանամատյան թիվ 1101 համարի տակ գրանցված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու հիմքով, Արմեն Ռոբերտի Խաչատրյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 27042016-04-0021 վկայականով սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու. 2/ Պատասխանողներին պարտադրելու վերադարձնել ապօրինի օգտագործվող Փարաքար համայնքի Ի. Գասպարյան փողոցի թիվ 30 հասցեում գտնվող հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող և ըստ կնքված պայմանագրի պատասխանողներին չվաճառված 495.6 քմ. X 2,5մ բարձրության պարիսպը և ըստ ներակյացված օբյեկտի 04.02.2016 թվականի գույքագրման ակտով արձանագրված և հայցվորին չհանձնված ամբողջ գույքը, շարժական գույքը կամ հատուցել դրա արժեքը ըստ 21.01.2016 թվականին ներկայացված արժեքների. 3/ Ճանաչելու հայցվորների սեփականության իրավունքը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի ստորաբաժանման կողմից 26.12.2002 թվականին տրված թիվ 737580 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի, որի կրկնօրինակ տրված էր 05.02.2014 թվականին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի. Գասպարյան փողոցի թիվ 30 հասարակական սննդի և հանգստյան գոտի հասցեի օրինական կառույց ըստ հատակագծի թիվ 9, ընդհանուր երկու հարկի 287.9 քմ. մակերեսով շինության և դրանով ծանրաբեռնված ընդհանուր 170 քմ. հողամասի նկատմամբ, ինչպես նաև 130 քմ. հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքը, որպես տվյալ շինության սպասարկման համար անհրաժեշտ հողամասի, պահանջների մասին, բողոքի քննությունը նշանակվել է 2019 թվականի մայիսի 16-ին ժամը 11:05-ին, որին Դուք ներկա գտնվելու իրավունք ունեք:
Ձեր բացակայությունն արգելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար: Այդուհանդերձ, ներկայանալու պարագայում դատական կազմի կողմից Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի և/կամ/ դրա պատասխանում նշված փաստարկների պարզաբանման կապակցությամբ անհրաժեշտություն ծագի: Դատարանին անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում դատական նիստի ժամանակ կողմին /վերջինիս ներկայացուցչին/ ձայն չի տրվի:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 21):




Դատավորի օգնական՝ Ա. Մուրադյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 /330/

Էլ. փոստ`