Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ծովագայլ» ՍՊԸ-ի գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ

11.04.2019

Հայտատու` «Ծովագայլ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. ապրիլի 05-ին ժամը 12:00-ին ՙԾովագայլ՚ ՍՊԸ-ի գույքերի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2019թ. հունիսի 11-ին ժամը 12:00-ին ՙԾովագայլ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հակոբ Ասոյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա ՙԾովագայլ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների համար Յունիբանկ ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով չորս առանձին լոտերով:
1.լոտ - ՀՀ Արարատի մարզ, Սիս համայնքում գտնվող թիվ 10 գիրացման լճակ /հողատարածքի ընդհանուր մակերեսը՝ 44.43 հա, լճակում առկա է 2382,0 գծամետր թվով 5 հատ պատնեշ, որը համապատասխանում է 476.4քմ, մեկնարկային գինը` 9.406.000 ՀՀ դրամ:
Ծանոթություն գույքը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով, գնորդը գույքը գնելու դեպքում պետք է վճարի կադաստրային արժեքի գումարը, որը կազմում է՝ 151.950.600 ՀՀ դրամ:
2.լոտ - ՀՀ Արարատի մարզ, Սիս համայնքում գտնվող թիվ 9 գիրացման լճակ և 48.2քմ ձկնորսական տնակ /հողատարածքի ընդհ.մակերեսը՝ 47.14 հա, լճակում առկա է՝ 2448,9 գծամետր. թվով 4 հատ պատնեշ, որը համապատասխանում է՝ 489,76քմ/, մեկնարկային գինը` 10.186.000 ՀՀ դրամ:
Ծանոթություն գույքը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով, գնորդը գույքը գնելու դեպքում պետք է վճարի կադաստրային արժեքի գումարը, որը կազմում է՝ 161.218.800 ՀՀ դրամ:
3.լոտ - ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Մասիս-Նորաբաց ճանապարհի ձախակողմյան հատվածի թիվ 1 հասցեում ՙՄասիս ջերմատնային կոմբինատ՚ ԲԲԸ-ն և ընկերությունում գտնվող 10 անվանումով շենք և տարբեր տեսակի շինություններ, ջերմոցներ և հողամաս /հողամասի մակերեսը՝ 10.9 հա, շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է` 2312.5քմ, ջերմոցների ընդհանուր մակերեսը կազմում է՝ 7364.2քմ/, մեկնարկային գինը` 63.345.000 ՀՀ դրամ:
Ծանոթություն գույքը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով, գնորդը գույքը գնելու դեպքում պետք է վճարի կադաստրային արժեքի գումարը, որը կազմում է՝ 208.626.000 ՀՀ դրամ:
5.լոտ - ՀՀ Արարատի մարզ, Ռանչպար համայնք, Նոր թաղամաս 1-ին փող., թիվ 18 հասցեում գտնվող 10 տարբեր տեսակի արտադրական շինություններ և հողամաս/ հողամասի մակերեսը՝ 64.3 հա, տարբեր արտադրական շինություններ, ընդհանուր մակերեսը կազմում է` 2789.4քմ/, մեկնարկային գինը` 92.597.000 ՀՀ դրամ:
Ծանոթություն գույքը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով, գնորդը գույքը գնելու դեպքում պետք է վճարի կադաստրային արժեքի գումարը, որը կազմում է՝ 219.906.000 ՀՀ դրամ:
Աճուրդից գույք ձեռք բերելու դեպքում, գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերը նշված աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ում բացված ՙԾովագայլ՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին 1930051257890100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691

Հասցե` ք.Երևան, Դ.Մալյան 2, բն.125

Հեռ..` +374 91 334691

Էլ. փոստ`