Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0091/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.04.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Նորիկ Զադիկյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Վարդանանց 51 շ., բն. 44/

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94 և 199 հոդվածներով սահմանված կարգով` ուղարկում եմ <<Յունիբանկ>> ԲԲ ընկերության ընդդեմ Հովհաննես Նորիկի Զադիկյանի, Լյուբա Հարությունի Զադիկյանի և Նորիկ Զադիկյանի՝ բաժինը որոշելու, բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին հա. ԼԴ/0091/02/19 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Վարդանյանի 2019թ. ապրիլի 10-ի որոշումը:

Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2019թ. մայիսի 23-ին, ժամը 14:30-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374322 2-33-93

Էլ. փոստ`