Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ/3180/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.04.2019

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



Թիվ ԱՎԴ/3180/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Խազալ Ամոի Սուլթանյանի, Բրո Կանադի Ֆերոյանի, Չինար Ֆրիկի Ֆերոյանի, Ռոման Բռոյի Ֆերոյանի, Ռոզա Բռոյի Ֆերոյանի
/Աարատի մարզ, գ.Քաղցրաշեն հասցեով/

Հայտնվում է, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Արտաշատ, Շահումյան 19, թիվ 3-րդ դատական նիստերի դահլիճ/ քննվելու է թիվ ԱՎԴ/3180/02/18 գործով ըստ հայցի Արման Վարազդատի Մկրտչյանի ընդդեմ Վալենտինա Բարիսովնա Սուքիասյանի, Հայկ Կարապետի Սուքիասյանի, Տատյանա Յուրայի Սերեդենկովնայի, Գալյա Հայկի Սուքիասյանի, Կարապետ Հայկի Սուքիասյանի, Սուրիկ Հայկի Սուքիասյանի, Վոլոդյա Կարապետի Սուքիասյանի, Վարսենիկ Պարույրի Սուքիասյանի, Արմինե Վոլոդյայի Սուքիասյանի, Արսեն Վոլոդյայի Սուքիասյանի, Մելքոն Վոլոդյայի Սուքիասյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին: Դատական նիստը նշանակվել է սույն թվականի ապրիլի 23-ին ժամը 12 : 40-ին :
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի:
Նախագահող դատավոր՝ Գևորգ Բալյան
Դատավորի օգնական՝ Մ.Պետրոսյան
Ծանոթություն-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն պարտավոր եք հայցադիմումն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբոջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ/ պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը:Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ սույն գրությունը ստանալու պահից 1-շաբաթվա ժամկետում:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +374 235 22075

Էլ. փոստ`