Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Մարգարյանների օջախ» ՍՊԸ-ի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

18.04.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

17.04.2019թ-ին հայտարարված «Մարգարյանների օջախ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 31.05.2019թ-ին ժամը 12:10-ին կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5 հասցեում կանցկացվի «Մարգարյանների օջախ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնակի աճուրդային վաճառք` մեկ լոտով.
ԼՈՏ-1. 139.8 քմ մակերեսով մեկ հարկանի կիսանկուղային հարկով շինություն՝ խանութ «ֆավորիտ», որը տեղակայված է 0.0175 հա մակերեսով վարձակալված հողամասի վրա: Շինության արտաքին պատերը՝ տուֆ, հիմքը՝ ե/բ միաձույլ, ծածկը՝ ե/բ միաձույլ, տանիքը՝ ցինկապատ թիթեղ, պատուհանները և դռները՝ մետաղապլաստե, հատակը՝ սալիկապատ: Գույքը գտնվում է ք.Արմավիր, Չարենցի փողոց թիվ 7 շենքի հարևանությամբ և սեփականության իրավունքով պատկանում է «Մարգարյանների օջախ»ՍՊԸ-ին /սեփ. իրավունքի վկայական թիվ 861664, տրված 17.04.2003թ/: Մեկնարկային գինը՝ 15.299.839 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով մուտքագրվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված «Մարգարյանների օջախ» ՍՊԸ-ի սնանկության գործով բացված թիվ 2477604750350000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`