Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՇԴ/0985/02/11 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

19.04.2019

Հայտատու` Երևան քաղաքա ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵՇԴ/0985/02/11
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Ըստ հակընդդեմ հայցի հայցվոր
<<Երևանի էլեկտրոտրանս>> ՓԲ ընկերության
/ք. Երևան, Բագրատունյաց 44/

Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Արմենիա Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության ընդդեմ <<Երևանի էլեկտրոտրանս>> ՓԲ ընկերության, Վարդգես Սմբատյանի, երրորդ անձ Ռոբերտ Ֆահրադյան դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի <<Երևանի էլեկտրոտրանս>> ՓԲ ընկերության ընդդեմ Ռոբերտ Ֆահրադյանի և << Արմենիա Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության ` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես հակընդդեմ հայցվոր։
Քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականին մայիսի 25-ին, ժամը` 16:00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 339596,112

Էլ. փոստ`