Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/0224/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

22.04.2019

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետ

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ, 40, www.court.am, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com



Գործ թիվ ԵԱՔԴ/0224/02/17
<<03>> ապրիլի 2019թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Անժելա Մելքոնյանին
/ք. Երևան, Գուլակյան 109 տուն/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Արթուր Հովնանյանի ընդդեմ Անժելա Սիմոնի Մելքոնյանի, Արմեն Գասպարի Մելքոնյանի, Անահիտ Գասպարի Մելքոնյանի՝ Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 109 տուն հասցեի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից Հայցվորի բաժինն առանձնացնելու պահանջի մասին ն:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հունիսի 27-ին՝ ժամը 12:00-ին (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Հարգանքով`

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` +374 010-33-95-96 (ներքին՝ 209)

Էլ. փոստ`