Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/0061/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

25.04.2019

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՇԴ/0061/02/19
<<15>> ապրիլի 2019 թվական


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Քաղաքացիական գործով պատասխանող
Երվանդ Սմբատի Բաղդասարյանին
(հասցե՝ ք. Գյումրի, Անի թ/ղ 9 փ., 7 շ., 12 բն.)

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ/0061/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ԱյԴի Բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Երվանդ Սմբատի Բաղդասարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Դատարանի 11.01.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումն ուղարկվել է պատասխանող Երվանդ Սմբատի Բաղդասարյանին՝ ք. Գյումրի, Անի թ/ղ 9 փ., 7 շ., 12 բն. հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<չպահանջված>> նշումով: Նույն հասցեով վերջինիս ուղարկվել է նաև Դատարանի 12.04.2019 թվականի <<Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին>> որոշումը:
Տեղեկացվում եք, որ 12.04.2019 թվականի <<Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին>> որոշումը դեպոնացված է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրան ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):

Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, իսկ դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով (www.court.am):


Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37431251025

Էլ. փոստ`