Թիվ ԳԴ4/0154/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
25.04.2019
Պատասխանող – Ռուդիկ Տիգրանի Մելքումյանին
/Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, Տիգրան Մեծի 11-48/
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերության հայցի ընդդեմ Ռուդիկ Տիգրանի Մելքումյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական ակտը կհրապարակվի 2019 թվականի հունիսի 20-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` +374 261 20700
Էլ. փոստ`