Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/3819/05/17 վարչական գործով դատական ծանուցագիր

25.04.2019

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված, 2-րդ մաս


Կորյուն Կարախանյանին
հասցե` ք.Երևան, Սաֆարյան 2/15


Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/3819/05/17 վարչական գործով ըստ հայցի Կորյուն Կարախանյանի ընդդեմ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 24.08.2016 թվականի «Աղբահանության գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին» թիվ 962-ՎԳ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՀՀ վարչական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 17-ի վճռի դեմ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի Հ.Մհրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2019 թվականի մայիսի 2-ին ժամը 10:30-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ,11-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։

ԴԱՏԱՎՈՐ Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՔԱՄԱԼՅԱՆ

Հասցե` Ք.Երևան Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +374 10 201089

Էլ. փոստ`