Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0657/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր

25.04.2019

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված, 2-րդ մաս

Գառնիկ Ուլիխանյանին
հասցե` ք.Երևան, Վ.Համբարձումյան փ, 18 բն 22


Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/0657/05/16 վարչական գործով ըստ հայցի Նարեկ Նավասարդյանի և Գառնիկ Ուլիխանյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ Արմեն Մովսեսյան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 30.11.2005թ. «ԿԱՄ» ՓԲ ընկերության սեփականության իրավունքի գրանցումը` որպես վարչական ակտ, անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք` 08.08.2007թ. Ա.Մովսեսյանի սեփականության իրավունքի գրանցումը՝ որպես վարչական ակտ, 03.07.2015թ. Կ.Պետրոսյանի և Արմեն Մովսեսյանի սեփականության իրավունքի գրանցումը` որպես վարչական ակտ, և 21.05.2008թ. Արմեն Մովսեսյանի սեփականության իրավունքի գրանցումը` որպես վարչական ակտ, անվավեր ճանաչելու պահանջների մասին, ՀՀ վարչական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 17-ի վճռի դեմ Ջանիբեկ Նավասարդյանի իրավահաջորդ՝ Նարեկ Նավասարդյանի և Գառնիկ Ուլիխանյանի (ներկայացուցիչ՝ Մակար Եղիազարյան) կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2019 թվականի մայիսի 16-ին ժամը 10:10-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ,11-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։

ԴԱՏԱՎՈՐ Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՔԱՄԱԼՅԱՆ

Հասցե` Ք.Երևան Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +374 10 2010 89

Էլ. փոստ`