Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ/2496/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

25.04.2019

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ/2496/02/18 քաղաքացիական գործով
դիմող՝ Արտյոմ Հրաչիկի Ավագյանին
(հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Գետազատ, Իսահակյան 12)

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս.Մատինյան) վարույթում է քննվում թիվ ԱՎԴ/2496/02/18 քաղաքացիական գործն ըստ դիմումի՝ Արտյոմ Հրաչիկի Ավագյանի՝ շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Միաժամանակ հայտնվում է, որ ըստ դիմումի Արտյոմ Հրաչիկի Ավագյանի՝ շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով դատաքննության օր է նշանակվել 2019 թվականի մայիսի 22-ին, ժամը 11:20-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Գետազատ, Իսահակյան 12 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ ՙտեղափոխված՚ նշումով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան




Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +374 235 22387

Էլ. փոստ`