Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙՈսկե Ցորեն՚ ՍՊԸ սնանկության գործով հրապարակային սակարկություններով գույքի վաճառքի մասին

26.04.2019

Հայտատու` ՙՈսկե Ցորեն՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.05.2019թ.-ին ժամը 11:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա թիվ 5 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵՇԴ/0151/04/15 սնանկության գործով պարտապան ՙՈսկե Ցորեն՚ ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք /աճուրդ/, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով.
ԼՈՏ 1 Հացի թխման համար նախատեսված սարքավորումներ՝ նախկին ԽՍՀՄ արտադրության, օգտագործված,ունեն ֆիզիկական և գործառութային մաշվածություն, գտնվում են անսարք վիճակում.
Ռոտացիոն հացաթխման վառարան (հրազդան, մատնաքաշ) 1 հատ – 250.000 ՀՀ դրամ,
Վառարան ЭШК 1 հատ – 150.000 ՀՀ դրամ,
Վառարան ЭШК 1 հատ – 150.000 ՀՀ դրամ,
Խմորիչ (միքսեր) 1 հատ – 50.000 ՀՀ դրամ,
Վառարան ՙԿԷՊ՚ 1 հատ – 200.000 ՀՀ դրամ,
Հացաթխման վառարան (պուրի, լավաշ) 1 հատ – 250.000 ՀՀ դրամ:
Լոտի ընդհանուր մեկնարկային գինը՝ 1.050.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթուղթ /անդորրագիր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ %-ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ ՙԱղասյան՚ մասնաճյուղում բացված թիվ 2474602425110080 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`