Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/20208/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

26.04.2019

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com


Գործ թիվ ԵԴ/20208/02/18
<<17>> ապրիլի 2019թ.
Քաղաքացիական գործով պատասխանող`
Աղվան Ազատի Մեսրոբյանին
/ՀՀ, ք.Երևան, Պարսողովի 1 տուն/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Կարեն Ազատի Մեսրոբյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Մարտիրոսյանի ընդդեմ Կարեն Ազատի Մեսրոբյանի, Աղվան Ազատի Մեսրոբյանի՝ 49.071,89 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի բռնագանձման, բռնագանձումը անշարժ, շարժական գույքերի, դրամական միջոցների և կազմակերպություններում առկա բաժնեմասի վրա տարածելու պահանջների մասին:
Վերը նշված քաղաքացիական գործով նշանակվել է նախնական դատական նիստ` 02.05.2019 թվականին, ժամը 11:00-ին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի Ռ.Վարդազարյանի 15.04.2019 թվականի Հ. Շահնազարյանին արձակուրդ տրամադրելու մասին թիվ 132-Ա որոշմամբ նույն դատարանի դատավոր Հ. Շահնազարյանին 26.04.2019 թվականից մինչև 13.05.2019 թվականը ներառյալ տրամադրվել է ամենամյա հերթական արձակուրդ:
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ պետք է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշմամբ նշանակված նախնական դատական նիստի օրը տեղափոխել և այն նշանակել 05.06.2019 թվականին, ժամը 11:00-ին:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` +374 10 339596 (209)

Էլ. փոստ`