Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/10880/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

27.04.2019

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Աջափնյակ նստավայր` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (0037410) 33-95-96 (209), www.court.am,
աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com


Գործ թիվ ԵԴ/10880/02/18
<<10>> ապրիլի 2019թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Արա Հովհաննիսյանին
/ՀՀ, Երևան, Գայի պող. 1/1 շենք, բն. 38/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Ռուզաննա Աշոտի Ղազարյանի ընդդեմ <<Ֆասթ Կրեդիտ Կապիտալ>> ՈւՎԿ ՓԲ ընկերության՝ որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք 08.10.2014 թվականին կնքված թիվ 12005060 վարկային և գրավի պայմանագիրը Արա Ժորայի Հովհաննիսյանի և <<Ֆասթ Կրեդիտ Կապիտալ>> ՈւՎԿ ՓԲ ընկերության միջև կնքված ճանաչելու պահանջի մասին:
Դատարանը նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված գործողությունները կատարելուց հետո կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, որով սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրվել է ապացուցման պարտականությունը, սահմանվել է գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հունիսի 11-ին, ժամը 11:15-ին (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ սահմանված կարգով Դուք տեղեկացվում եք, որ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը դեպոնացված է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Ձեզ պարզաբավում է, որ կարող եք ծանոթանալ գործի նյութերին, ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը՝ Դատարանի գրասենյակ նախապես ներկայացված դիմումի հիման վրա:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` +374 010-33-95-96 (ներքին՝ 209)

Էլ. փոստ`