Թիվ ԵԴ/24126/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
27.04.2019
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Աջափնյակ նստավայր` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (0037410) 33-95-96 (209), www.court.am,
աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com
Գործ թիվ ԵԴ/24126/02/18
<<10>> ապրիլի 2019թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Արփինե Պողոսյանին
/ՀՀ, Երևան, Թոթովենցի 6/1 շենք, բն. 30/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սեդա Ռևազյանի ընդդեմ Աշոտ Պողոսյանի, Փառանձեմ Պողոսյանի, Արմինե Պողոսյանի, Արփինե Պողոսյանի, Ալլա Նավասարդյանի՝ Երևան քաղաքի Նոր Նորքի Թոթովենց փողոցի 6/1 թիվ 30 բնակարանի Պատասխանողներին պատկանող բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
Դատարանը նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված գործողությունները կատարելուց հետո կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, որով սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրվել է ապացուցման պարտականությունը, սահմանվել է գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հունիսի 12-ին, ժամը 10:15-ին (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ սահմանված կարգով Դուք տեղեկացվում եք, որ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը դեպոնացված է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Ձեզ պարզաբավում է, որ կարող եք ծանոթանալ գործի նյութերին, ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը՝ Դատարանի գրասենյակ նախապես ներկայացված դիմումի հիման վրա:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40
Հեռ..` +374 010-33-95-96 (ներքին՝ 209)
Էլ. փոստ`