Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ1/1649/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.04.2019

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Գործ թիվ ԿԴ1/1649/02/17
ԴԴ23
,,____,,______________ 2019թ.

Պատասխանող` Անի Վահանի Ճաղարյանին
Հասցե`ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, կոտայքի փողոց, 1 նրաբնացք, 15 տուն

2019 թվականի մարտի 06-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ստացվել <<Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Ս. Բադալյանի` թիվ ԿԴ1/1649/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Անի Վահանի Ճաղարյանի, Դավիթ Վարդանի Անդրիասյանի, Վահե Ռուդիկի Գասպարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով դատական ակտի կատարման եղանակը փոփոխելու մասին դիմում:
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 24 հոդվածի համաձայն` կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը: Դատարանը կարող է հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակը և կարգը փոփոխելու մասին դիմումները դատարանը քննում է դրանք ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
Նշված օրենքով սահմանված կարգով տեղեկացվում եք, որ դիմումը կքննարկվի 2019 թվականի մայիսի 06-ին, ժամը 11:10-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Աբովյան, Կոտայքի փողոց, 8) նշանակված դատական նիստի ընթացքում (դատական նիստերի դահլիճ 1):
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննարկման համար:

Հասցե` Կոտայքի մարզ, ք.Աբովյան, Կոտայքի 8

Հեռ..` /0222/ 2-13-39

Էլ. փոստ`