Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ1/0884/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցու

27.04.2019

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ1/0884/02/18 քաղաքացիական գործով պատասխանող՝
Արտեմ Սարուխանի Գրիգորյանին
(հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, գ.Ուրցաձոր)

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս.Մատինյան) 25.02.2019թ.-ի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ1/0884/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՀայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն՚ հիմնադրամի ընդդեմ Արտեմ Սարուխանի Գրիգորյանի, երրորդ անձինք՝ Շամամ Հովհաննեսի Գրիգորյանի, Գևորգ Սարուխանի Գրիգորյանի, Սարուխան Արտեմի Գրիգորյանի՝ անշարժ գույքից բաժնեմասն առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Հայտնվում է որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հուլիսի 02-ին, ժամը 10:30-ին, ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցեն` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, դահլիճ 2):
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Ուրցաձոր հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ ՙտեղափոխված՚ նշումով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՀայցադիմումը վարույթ ընդունելու, հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին՚ որոշումները, հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`