Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքարի համայնքի Ժորա Էդուարդի Սուքիասյանի ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՄԱՍԻՆ

29.04.2019

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի Համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59 հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

Փ Ա Ր Ա Ք Ա Ր Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ղ Ե Կ Ա Վ Ա Ր

Հասցե` 1149, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Նաիրիի փողոց 42 ' 060 530042, E-mail paraqar.armavir@mta.gov.am


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2019 թվականի № 15/1

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Փարաքար համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Ժորա Էդուարդի Սուքիասյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2019 թվականի փետրվարի 4-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <բ> կետի հիմքով Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի կողմից տրամադրած` <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված շենքերի և շինությունների հաշվառման և գնահատման տվյալների` քննարկվող անշարժ գույք գտնվում է Փարաքար համայնքի վարչական տարածքում` Շ. Ազնավուրի փողոց 1, կադաստրային ծածկագիրը` 04-094-0139-0002-001 ևհանդիսանում է Ժորա Էդուարդի Սուքիասյանի սեփականությունը, որը <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ և Ժորա Սուքիասյանի սեփականության իրավունքը շենքի նկատմամբ գրանցվել է 01.12.2017 թվականին: Շենքի համար վճարման ենթակա գույքահարկի գծով պարտավորության գումարը 04.02.2019 թվականի դրությամբ կազմում է 2 216 843ՀՀդրամ, այդ թվում` օտարմա օրվա դրությամբ նախկին սեփականատիրոջից անցած չմարված գույքահարկի գծով պարտավորության գումարը` համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի:

2019 թվականի փետրվարի 4-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի փետրվարի 20-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է (ստացման մասին թիվ AG011100013AM փոստային ծանուցագիր) քաղաքացի Ժորա Էդուարդի Սուքիասյանը: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

















Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող

գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`

համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը, տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-4-րդ հոդվածներով, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ, 13-րդ, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝



Ո Ր Ո Շ Ե Ց Ի`



1. Ժորա Էդուարդի Սուքիասյանից հօգուտ Փարաքար համայնքի բյուջե գանձել 2 216 843 ՀՀ դրամ, որպես շինությանհամար վճարման ենթակա գույքահարկի գծով պարտավորության գումար:

2. Սույն որոշումը կարող է ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում բողոքարկվել վարչական կարգով` Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:







ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆ



2019թ. փետրվարի 20

Գյուղ Փարաքար

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքարի համայնքի Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`