Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/24096/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.04.2019

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Հայցվոր Համլետ Պողոսի Մելքոնյանին
(ՀՀ քաղաք Երևան Ֆանարջյան 3/2 տուն)

Ըստ հայցի Համլետ Պողոսի Մելքոնյանի ներկայացուցիչ Գագիկ Պապոյանի ընդդեմ Դավիթ Գրիգորի Խաչատրյանի՝ «Երևան քաղաքի Ֆանարջյան փողոցի 3/2 հասցեի հողամասի մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու» պահանջի մասին դատական նիստը հետաձգվել է` կողմերի պատշաճ ծանուցումն ապահովելու հիմքով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հունիսի 03-ին, ժամը 16:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես հայցվոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Է.ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացու փողոց 162ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`